Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հունիսի 21-ին, ժամը 10.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ամիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 12.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Հունդաի» և «Ռենո» մակնիշի մեքենաներ: «Ռենոյի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 15.10-ին, «Օպել» մակնիշի մեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Զավարյան փողոցի խաչմերուկում բախվել է կայանված «Նիսանին»: «Օպելի» 65-ամյա վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 17.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: «Ֆորդի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 03.10-ի սահմաններում, Արմավիր քաղաքում «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել պատին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Սևան քաղաքում վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: