ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

22.07.2017 12:42 ՃՏ պատահարներ

Հուլիսի 20-ին, ժամը 18.20-ին, Երևանի Լուկաշինի փողոցի թիվ 5 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 20-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 108/3 հասցեի մոտ բախվել է «Ֆորդ» և «ՈւԱԶ-3909» մակնիշի ավտոմեքենաների:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 21-ին, ժամը 13.00-ին, «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա երիտասարդի, այնուհետև բախվել կայանված «Նիսսան» մակնիշի ավտոմեքենային:
Վրաերթի ենթարկված երիտասարդը, վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 20-ին, ժամը 22.00-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց իրար են բախվել «ԴԱՖ» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 21-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3302» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ տրանզիտ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 21-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «ԲՄՎ-318» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 21-ին, ժամը 23.20-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել քարերին:
Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 22-ին, ժամը 00.40-ին, «Ռենո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ի հատվածում բախվել է «ԶԻԼ MMZ-4502» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ԶԻԼ»-ն այրվել է:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 21-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Սիսիանի Իսրայելյան փողոցի թիվ 1 տան դիմաց կորցրել է կառավարումը, բախվել է ճանապարհի աջակողմյան պատին, այնուհետև՝ կողաշրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: