Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 21-ին, ժամը 13.15-ին, Արարատ-Արտաշատ ճանապարհին՝ Նոր կյանք գյուղի հատվածում, իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-21074» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 16.41-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը Գավառ քաղաքի Կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա 4 Ռուներ» մակնիշի մեքենան և «Զիլ 131» բեռնատարը: «Տոյոտա 4 Ռուների» վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձորի Մյասնիկյան փողոցում վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 10.30-ին, Երևան-Աշտարակ ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «Մազդա» և երկու «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսներից» մեկի վարորդը և «Մազդայի» երկու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Գյումրիի Մուշ-2 թաղամասի 9-րդ փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ: «Ֆոլքսվագենի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 21-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» բեռնատարը Քաջարան համայնքի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վարորդը
մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: