Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
ԼՐԱՑՎԱԾ 25.09.2020
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ջրաշենի 1-ին փողոցի տներից մեկի բակում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Սեպտենբերի 24-ին պարզվել է, որ 8-ամյա տղային «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Վարդաշենի 38-ամյա մի բնակիչ:
Կատարվում է քննություն։
ԼՐԱՑՎԱԾ 23.09.2020
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վարորդը` Երևանի Վ. Համբարձումյան փողոցի 24-ամյա բնակիչը, քաղաքացուն վրաերթի էր ենթարկել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով: Նա ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 22-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։
ԼՐԱՑՎԱԾ 23.09.2020
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Սեպտեմբերի 22-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վարորդը՝ 38-ամյա Վահե Հովհաննիսյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։
Սեպտեմբերի 18-ին, ժամը 03.00-ին, Երևանի Լենինգրադյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մինի Կուպեր» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ-ի» 28-ամյա վարորդը, «Մինի Կուպերի» 30-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.00-ին, Երևանի Գ. Չաուշի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել պատին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգանուշ գյուղում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 03.20-ի սահմաններում, Արաքս-Սարդարապատ գյուղամիջյան ճանապարհի 5-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում Վանաձորի Լոռվա խճուղում իրար են բախվել «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլ. 28-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ-5511» և «ՎԱԶ-2111» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2111-ի» 27-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին. 17-ամյա վարորդը և 16-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 18-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ռենո» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն Գոլֆի» 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.35-ին, Երևանի Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել անհայտ և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 1-ամյա ուղևորը բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ջրաշենի 1-ին փողոցի տներից մեկի բակում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 11.30-ին, Երևանի Կիևյան փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արարատի մարզի Խաչփար գյուղում «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել այգում. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 41-րդ կմ-ին իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. նրանցից մեկի 28-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.50-ին, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 66-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին. 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 16.45-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 10-ամյա տղա, որի մայրը հայտնել էր, որ երեխան վնասվածքները ստացել է անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկելու հետևանքով:
Պարզվել է, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցում «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 10-ամյա տղային:
«Նիսան Տիանայի» 44-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Սպիտակի բաժին:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 20.10-ի սահմաններում, Լոռու մարզի Մեծավան գյուղում «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել եզրաքարին. 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա քաղաքացու և դիմել փախուստի:
Վրաերթ կատարած «Օպելի» 25-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.05-ին, Շիրակի մարզի Փանիկ գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106-ի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 17.10-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 10-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 10.15-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արցախի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Օպելը» վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 00.05-ին, Երևանի Դ. Անհաղթի փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Լեքսուս», «Սուզուկի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մրգավան գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-217130» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-217130-ի» 31-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 11.45-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21104» և «ՎԱԶ-21122» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21122-ի» 58-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում՝ Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհահատվածում, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատավում է քննություն։
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 08.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Տիեզերագնացների փողոցում իրար են բախվել «ԿԻԱ» և «Մերսեդես Ջի-500» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ-ի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արարատի մարզի Շահումյան գյուղում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան ենթարկվել է ինքնավթարի. 34-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 59-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 53,5-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի և կողաշրջվել. «Միցուբիշիի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Գառնիի փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Գեղի խճուղում «ԲՌՊ» ամենագնացը բախվել է երկաթյա ուղեփակոցին. ամենագնացի վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 227-րդ կմ-ին «Հոնդա Էլիսոն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «Հոնդա Էլիսոնի» 25-ամյա ուղևորը, «Օպելի» 48-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19.55-ի, սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 117-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: