ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

22.09.2023 11:03 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 19-ին, ժամը 23.00-ին, Երևանի «Հաղթանակ» կամրջի վրա իրար են բախվել «Հունդաի», երկու «Օպել» և երկու «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտաներից» մեկի 36-ամյա վարորդը, 59-ամյա ուղևորուհին և «Օպելներից» մեկի 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 09.20-ին, Երևանի Իսահակյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Ջիպ» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը. 32-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 14.00-ին, Երևանի Մանթաշյան և Եղբայրության փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.19-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել ոմն քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է ԵրևանիՎրացական փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 08.15-ին, Երևանի Մամիկոնյանց փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 78-ամյա կնոջ, որից հետո մեքենան բախվել է կայանված մեկ այլ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային. 78-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 25-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ գյուղամիջյան ճանապարհի Ոստան գյուղի հատվածում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է երկաթյա սյանը և գլխիվայր շրջվել. 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրի վարչական տարածքում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 20-ին, ժամը 08.15-ի սահմաններում, Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «ՈւԱԶ» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈւԱԶ»-ի 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 20-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, Երևանի Գայի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 39-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 10.00-ին, Երևանի Թևոսյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 02.50-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս բախվել է պատին. 19-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Աղձք գյուղից Տեղեր գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել «Ֆորդ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 09.45-ի սահմաններում, Արարատի մարզի Նարեկ-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Շիրազի փողոցում «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին. 41-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, Վանաձորի Նարեկացու փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաներ. «Լադայի» 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Սեպտեմբերի 21-ին, ժամը 14․00-ի սահմաններում, Վանաձորի Վիկտոր Համբարձումյան փողոցում «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 15.00-ին, Գեղարդավանքի ավտոկայանատեղիում «Կիա» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորակը. 46-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 17.08-ին, Շիրակի մարզի Մնջոյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «Սուզուկի Վիտարա» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկի Վիտարա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան Մ2 ճանապարհի 53-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ-5511» և «Սքանիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Սքանիայի» 61-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: