Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հոկտեմբերի 20-ին, ժամը 13.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 22-ին, ժամը 02.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Դալար-Այգեստան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գերեզմանատան պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 03.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան-Արմավիր ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. վարորդը և 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 36-րդ կմ-ին իրար են բախվել «Պորշ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «Պորշ»-ի վարորդը, 41-ամյա ուղեւորը եւ «ՎԱԶ 2106»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 21-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Մ-6 ճանապարհի 83-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյանց պողոտայում վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12.30-ին, «Յութոնգ» ավտոբուսի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի և Մաշտոցի պողոտանների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա հեծանվորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցում ինքնաբերաբար հետընթաց է կատարել և բախվել «Տոյոտա»-ին, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը մնացել է մեքենաների միջնամասում. մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Ց 220» մակնիշի ավտոմեքենային. «Ֆորդ Տրանզիտ»-ի 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ճամբարակ-Թթուջուր-Բերդ ճանապարհի 20-րդ կմ-ին, «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը. վարորդը և 9-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Օպել Զաֆիռա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 65-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 21.30-ին, «ԲՄՎ-528» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Թումանյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի էլեկտրասյանը. վարորդը եւ 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Նիսան Իքստրեյլ» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 180-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել դաշտը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 08.40-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Արգիշտի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԿԻԱ» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 08.40-ին, Երևանի Խանջյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 12.30-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 15.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ա.Մանուկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 21-ամյա քաղաքացի և հայտնել, որ Երևանի Չարենցի փողոցում մոտոցիկլետով վթարի է ենթարկվել:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.20-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Նիսան» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. «Ռենո»-ի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 23.40-ին, Երևանի Տ.Պետրոսյան և Փիրումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի», «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ և մոպեդ. 25-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 12.30-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշատի խճուղում վրաերթի է ենթարկել 30-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 13.00-ին, Երևանի Ներքին Չարբախում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը եւ «ԳԱԶ-24» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 09.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 11.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արին-Բերդի փողոցում վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 18.10-ին, Երևանի Նուբարաշենի 9-րդ և 12-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի վարորդը և 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խաղաղ Դոնի փողոցում բախվել է բաժանարար պատին, ինչի հետևանքով չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 16.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վ.Համբարձումյան փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 18-ին-ին, ժամը 23.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի վարորդը եւ 24-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 34-ամյա քաղաքացուհի. նա հայտնել է, որ նույն օրը Երևանի Գրիբոյեդովի 1-ին նրբանցքում փողոցն անցնելիս անհայտ մակինիշի ավտոմեքենան անցել է իր ոտքի վրայով:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Զ.Քանաքեռցու փողոցի խաչմերուկում «Մերքուրի Սաբլ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթի եզրաքարերին. վարորդը և 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 18-ին, ժամը 14.25-ին, Երևանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.20-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 63-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է հոկտեմբերի 17-ին, Երևանի Դ.Անհաղթի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 16.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 78-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 94-ամյա քաղաքացուհի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 19.00-ին, ոստիկանության բաժին է ներկայացել 45-ամյա վարորդը և հայտնել, որ իր «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Հ.Աբրահամյան փողոցում ինքն է վրաերթի ենթարկել 94-ամյա քաղաքացուհուն:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի 27-ամյա ուղևորուհին և «ՎԱԶ-2110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 20-ին, ժամը 00.02-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 41-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Երևանյան խճուղուում բախվել է բետոնե արգելապատնեշին. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.45-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան-Մայիսյան կամուրջ ճանապարհի 142-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: