1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

22.10.2019 13:57 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 21-ին, ժամը 08.00-ին, Երևանի Խանջյան և Հերացու փողոցների թունելում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա. վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 20.30-ին, Երևանի Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Սատուռն Աստրա» մակնիշի ավտոմեքենա և «Սուզուկի» մակնիշի մոպեդ:
Մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 09.00-ին, «Ջին Բեյ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 08.15-ին, Երևանի Ծ. Իսակովի պողոտայում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ավտոպահեստամասերի խանութի պատին: Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 09.10-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «Զիլ», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի և «Օպել»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 09.15-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 07.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին՝ Հովտաշեն գյուղի հատվածում, բախվել է կայանված «Զիլ» մակնիշի բեռնատարի:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Այնթապ գյուղի Արտաշատյան խճուղում իրար են բախվել «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ԲՄՎ-320»-ը բախվել է կայանված «Օպել Վեկտրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաների:
«Օպել Աստրա»-ում գտնվող 17-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի գազալցակայանի մոտ իրար են բախվել «Տոյոտա Կորոլա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Կորոլա»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 08.25-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառի և կողաշրջվել. վարորդը շտապօգնության խմբի կողմից տեղում բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 10.20-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Սևանի Նաիրյան փողոցում բախվել է մեկ այլ «Օպել Աստրա»-ի, ինչի հետևանքով վերջինիս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի վերջնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարի. 3 ուղևոր մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Մոսկվիչ-2141» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավան-Կարենիս ճանապարհին վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Oպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 213-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 08.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 152-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարի. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 03.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Տավուշ գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին. 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: