ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

22.11.2023 11:54 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 20-ին, ժամը 13.00-ին, Երևանի Շիրակի փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 14.45-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկի մոտ «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 19.30-ին, Երևանի Գուրգեն Մահարու փողոցում իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և «Սուզուկի» մոպեդը. 33-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 15.32-ին, Երևանի Այգեձորի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 89-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 10.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 22.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Սուբարու» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 22.55-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Հունդաի» ավտոբուսը, «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 20-ին, ժամը 19.35-ին, Երևանի Մարշալ Բաբաջանյան և Տաշքենդի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 16.20-ին, Երևանի Ռուբինյանց նրբանցքի և Ծարավ Աղբյուրի փողոցի խաչմերուկում կայանված ավտոբուսն ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ հրվելով՝ բախվել է «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենային. ավտոբուսի 63-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ազատության պողոտայում «Սիմ» մոպեդը վթարի է ենթարկվել. 19-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 09.20-ին, Աշտարակ-Օշական ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 19.30-ին, Աշտարակ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոցում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 34-ամյա վարորդը և 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 14.30-ին, Ալագյազ-Արթիկ ճանապարհին «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում. 32-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 14.30-ին, Արարատի մարզի Դալար գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել «ՌԱՖ» և «Հունդաի Սոնատա» մակնիշի մեքենաներ. «Հունդաի Սոնատայի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 17.50-ին, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Վարդենիս-Սոթք ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Լանդ Կրաուզեր» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենաներ. վարորդները և «Տոյոտա Լանդ Կրաուզերի» 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 10.50-ին, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 06.00-ին, Կոտայքի մարզի Գառնի գյուղում «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարին. 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 21-ին, ժամը 18.40-ին, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ-ին «Հոնդա» մոտոցիկլետը բախվել է ճամփեզրի քարին. 30-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: