Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 22-ին, ժամը 13.15-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 22-ին, ժամը 23.00-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա.Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա կնոջ և 30-ամյա տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 23-ին, ժամը 00.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 26 հասցեի մոտ բախվել է աղբամանի, նշված հասցեում գտնվող ռեստորանի դարպասին, ապա ծառի:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 22-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արմավիրի մարզում` Աղավնատուն-Դողս գյուղերի խաչմերուկում, իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 22-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 23-ին, ժամը 00.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Բալահովիտ ճանապարհին` Պտղնիի կամրջի տակ, կորցնելով կառավարումը, բախվել է ճամփեզրի բետոնին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: