ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

23.05.2018 13:30 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 22-ին, ժամը 00.05-ին, Երևանի Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Բիդ» մակնիշի ավտոմեքենա և «NMS» մակնիշի մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 9.10-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1/2 հասցեի մոտ իրար են բախվել «Միցուբիշի», «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի և «Մերսեդես»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 7 շենքի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել եզրաքարերին:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 15.00-ին, Արտաշատի խճուղու թիվ 15 հասցեի մոտ իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2101»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 22.00-ին, Երևանի Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 10.30-ին, Երևանի Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել 78-ամյա մի կնոջ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը և վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 14.10-ին, Երևանի Գյուլիքեխվյան փողոցի թիվ 20 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը ժամը 15.50-ին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 22.30-ին, Երևանի Դ.Անհաղթի և Կ.Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 6.00-ի սահմաններում, Վաղարշապատի Մ.Մաշտոցի փողոցի թիվ 59 հասցեի դիմաց «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 21/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: