ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

23.05.2022 12:15 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 20-ին, ժամը 20.20-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 00.10-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավազաթմբին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 23.15-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում իրար են բախվել «Մազդա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 34-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 09.00-ին, Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցից բուժօգնության տեղափոխված 86-ամյա քաղաքացին հայտնել է, որ վասվածքները ստացել է ավտոբուսի սրահում ընթացքի ժամանակ ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 30-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 28-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 43-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 03.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 10-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Զովաշեն-Հատիս ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 21-ին, ժամը 23.50-ին, Երևանի Ռոստովյան և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 09.00-ի սահմաններում,Երասխ-Երևան ճանապարհին՝ Արևաբույր գյուղի հատվածում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու հեծանվորդի , որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 26-րդ կմ-ին «Պեժո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ինքնավթարի ենթարկվել. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ բուժօգնության են դիմել 38-ամյա երկու քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել են ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացիները մարմնական վնասվածքները ստացել են ժամը 19.40-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ճանապարհին «Ֆորդ Ֆ-150» մակնիշի ավտոմեքենայի ինքնավթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 26-ամյա մի բնակիչ և հայտնել, որ վնասվածքները ստացել է իրենց առանձնատան աստիճաններից ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ ժամը 10.25-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 126,7-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ» և «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21104»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 22-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 123-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: