1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

23.08.2019 12:08 ՃՏ պատահարներ

Օգոստոսի 21-ին, ժամը 22.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի, որն առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել նույն ավտոմեքենայի 55-ամյա վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 16-ին, ժամը 20.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 21-ին, ժամը 22.35-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 22-ին, ժամը 20.00-ին, Երևանի Վաղարշյան փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա. մեքենաներից մեկի 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 22-ին, ժամը 00.20-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Սեբաստիայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 21-ին, ժամը 22.00-ին, Երևանի Կ.Ուլնեցու փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է մետաղյա թիթեղներին և բետոնե պատին, որն էլ փլուզվել և շրջվել է կայանված «ՎԱԶ-212114» մակնիշի ավտոմեքենայի վրա. «Նիսան»-ի 17-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 23-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ նշված վնասվածքները ստացել է վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Պարզել է, որ քաղաքացին նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա Մ1-ից դեպի Ուջան տանող ճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարվել. դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ վթարված վիճակում:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 22-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 76-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել փոսը. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 22-ին, ժամը 12.00-ին, հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է դիմել 48-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ Արտաշատ-Մրգավան ճանապարհին վթարի է ենթարկվել:
Պարզվել է, որ օգոստոսի 21-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արտաշատ-Մրգավան ճանապարհին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՋԻՆ ԲԵՅ ՍԱՅ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 22-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 22-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 140-րդ կմ-ին «DAF XF 85.460» մակնիշի ավտոմեքենան շրջադարձ կատարելիս կողաշրջվել է. 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Օգոստոսի 22-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի փողոցում իրար են բախվել երեք «Մերսեդես» մակնիշի ավտոոմեքենաներ. մեքենաներից մեկի 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: