Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 22-ին, ժամը 00.10-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.50-ին, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մելքումովի փողոցի թիվ 27 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, «Նոր Խարբերդ» գերեզմանատան մոտ «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ջրանցքը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի խաչմերուկում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Սկանիա» մակնիշի աղբատար ավտոմեքենային:
«ԳԱԶել»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.45-ին, Երևանի Խորենացու փողոցի թիվ 154 հասցեի մոտ իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի երկու ավտոմեքենա. մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 22.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 51 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա. մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 00.10-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վթարային իրադրություն է ստեղծել «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետի երթևեկության համար, ինչի հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել և բախվել է ճանապարհի բետոնե պատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 18.40-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու և Կիևյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը և «ԳԱԶել»-ի 7 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 319-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Պասսատ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 113-րդ կմ-ին բախվել է «Միցուբիշի Կարիզմա» մակնիշի ավտոմեքենայի:
«Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 3.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: