1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԼՐԱՑՎԱԾ․ Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

23.09.2020 11:24 ՃՏ պատահարներ
ԼՐԱՑՎԱԾ․ Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, Երևանի Խորենացու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

ԼՐԱՑՎԱԾ․ 02․10․2020թ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել 44-ամյա վարորդը՝ իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայով։ Նա, բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 1-ին, ժամը 19.40-ին, ներկայացել է բաժին, ապա ներկայացվել ՃՈ հետաքննության բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն։

***

Սեպտեմբերի 21-ին, ժամը 17.15-ին, Երևանի Իոսիֆյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել տան պատին. 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 21-ին, ժամը 16.15-ին, Երևանի Նորագավիթի 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 08.00-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 10.30-ին, Երևանի Հ. Էմինի փողոցից Դավիթաշենի կամուրջ տանող ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում իրար են բախվել «Աուդի», «Տոյոտա», երկու «Օպել» և կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով ավտոկայանատեղիում գտնվող 16 և 15 տարեկան երկու տղաներ վրաերթի են ենթարկվել:Վրաերթի ենթարկվածներն ու «Տոյոտայի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 16.15-ին, Երևանի Վիլնյուսի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, Երևանի Բաղյան փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 45-րդ կմ-ին «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբեր 22-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 08.35-ի սահմաններում, Արմավիր-Ալաշկերտ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և տրակտոր. «Մերսեդեսի» 49-ամյա վարորդը և 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո», «ԳԱԶ-3302» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3302-ի» 30-ամյա վարորդը, «Ֆորդ Տրանզիտի» 50-ամյա ուղևորուհին և 54-ամյա հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Լոռու մարզի Շենավան գյուղում «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել քարերին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Տաշիր-Գոգավան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 28-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 03.50-ի սահմաններում, Գորիսի Սյունիքի փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և բախվել կայանված «Նիսան Պատֆինդեր» մակնիշի ավտոմեքենայի. «Տոյոտայի» 52-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: