ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

23.10.2018 11:05 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 22-ին, ժամը 08.50-ին, Երևանի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 12.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 12.20-ին, անհայտ մեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 21-ին, ժամը 23.50-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 14.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Հոնդա» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդա»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 34-ամյա ուղևորուհին և «Նիսան»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մալաթիա և Ոսկանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 12.30-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 60-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099», «Օպել Աստրա» և «Նիսան X-Տրայլ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի վարորդը և 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Մերսեդես Ե 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Մասիս գյուղում՝ Արտաշատյան խճուղու սկզբնամասում, վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «Տոյոտա քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-21015» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21015»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: