1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

23.10.2019 11:37 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 00.30-ին, Երևանի Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կադիլակ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Աուդի Ա4» մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդը Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հուշակերտ-Նոր Կեսարիա ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Ապագա գյուղի գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 45-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 11.50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի 1-ին փողոցում կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել անասնագոմի պատին. 2 ուղևոր ստացել են քերծվածքներ:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 23.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Տաշիր-Գոգավան ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Զաֆիրա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա Քեմրի»-ի 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: