Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Օգոստոսի 21-ին, ժամը 11.15-ին, Երևանի Զ. Սարկավագի և Քանաքեռի 2-րդ փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր երկաթե հենասյանը և պատին. 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Օգոստոսի 29-ին, ժամը 07.00-ին, 67-ամյա Հայկ Նազարյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։
Օգոստոսի 21-ին, ժամը 15.35-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Դոջ», «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 09.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 14.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Լեքսուս», «Մերսեդես» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևկելի գոտուց և բախվել ծառին. յոթ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 11.15-ին, Երևանի Զ. Սարկավագի և Քանաքեռի 2-րդ փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե հենասյանը և պատին. 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Երևանյան և Հանրապետության փողոցների խաչմերուկում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 59-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 22-ին, ժամը 02.10-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշին. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 21-ին, ժամը 22.00-ին, Երևան-Մեղրի Մ 2 ճանապարհի 382-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 18-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 22-ին, ժամը 10.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 52-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 22-ին, ժամը 22.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել», «Միցուբիշի», «Մազդա» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 22-ին, ժամը 00.05-ին, Երևանի Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 22-ին, ժամը 00.05-ին, Երևանի Աճառյան փողոցում Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և երկաթե հենասյանը. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 22-ին, ժամը 22.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21074» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074-ի» 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 22-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «Յումուզ» տրակտոր. 34-ամյա տրակտորավարը, 26-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 22-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Վանաձոր-Դսեղ ճանապարհի 23-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21099-ի» 52-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 22-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Լոռու մարզի Աքորի գյուղում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես Բենցի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 22-ին, ժամը 22.25-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա վարորդը և վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 22-ին, ժամը 09.10-ին, Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 23-ին, ժամը 09.56-ին, Երևանի Արգիշտիի և Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 23-ին, ժամը 16.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Ֆոլքսվագենը» բախվել է կայանված «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի. «Ֆոլքսվագենի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 23-ին, ժամը 00.45-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 50-ամյա քաղաքացի և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Մյասնիկյան պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 26-ամյա վարորդը, որը նույն օրը ներկայացել է ՃՈ և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 23-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Վանաձորի Տերյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան Մուռանո» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Մուռանոյի» 29-ամյա վարորդը, 18-ամյա ուղևորուհին և «Ֆորդի» 49-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Օգոստոսի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 119.5-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: