1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

24.09.2018 13:25 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 23-ին, ժամը 15.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Հ. Էմինի փողոցում վրաերթի է ենթարկել 82-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 01.30-ին, Երեւանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 21-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երեւանյան եւ Ա.Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի վարորդը եւ մյուսի երեք ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 23.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Բաղրամյան գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին. 31-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Արմավիր ճանապարհի 27-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու բախվել ճամփեզրի ցանկապատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ Ախուրյանի եւ Շիրակի խճուղիների խաչմերուկում, իրար են բախվել «Մերսեդես» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 25-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: