1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

24.10.2019 13:24 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 21.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 23.35-ին, Երևանի Մ. Խորենացու և Վ. Սարգսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռենջ Ռովեր» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենջ Ռովեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել 87-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 21.10-ին, Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 21.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մամիկոնյանց փողոցում վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 22.55-ին, Երևանի Հր. Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի 4 ամսական ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շրջանային փողոցում բախվել է ճամփեզրի տան պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցում՝ Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ, վրաերթի է ենթարկել 10-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 15.00-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2113» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Օպել»-ը՝ բախվել է կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել վարորդին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.05-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են «Ռաբիզի դար» տարածքին հարակից թեյարան, որտեղ 16-ամյա մի աղջիկ, ձախ ծնկան շրջանում քերծվածքով և աջ թաթի սալջարդով, հայտնել է, որ վնասվածքները ստացել է փողոցն անցնելիս, ավտոմեքենայից զգուշանալով, ընկնելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 16.40-ի սահմաններում, 20-ամյա երիտասարդն իր վարած «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկել աղջկան և պատճառել վնասվածքներ: Բացատրական աշխատանքների արդյունքում երիտասարդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կումայրիի բաժին:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Եղեգնաձոր-Ագարակաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 23-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի «Պորտավոր» հանդամասում կորցրել է կառավարումը և բախվել ծառի. վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: