Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Մարտի 23-ին, ժամը 12.00-ին, Երևանի Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Իսուզու» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաների. «Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 23-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ազատության պողոտայի, Հ. Ներսիսյան և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 49-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 23-ին, ժամը 01.30-ին, «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհին «Կոնտինենտալ» ռեստորանի մոտ, բախվել է մայթեզրին. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 23-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը էջմիածին քաղաքի Մ. Խորենացի փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 23-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 56-րդ կմ-ին բախվել է կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Ֆոլքսվագեն Տուարեգ»-ի վարորդը վրաերթի է ենթարկել «Միցուբիշի»-ի 63-ամյա վարորդին. վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 03.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս քաղաքի Վ.Սարգսյան փողոցում բախվել է պատին. վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 23-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցում բախվել է ճամփեզրի պարսպապատին. 25-ամյա ուղևորը տեղում շտապօգնության բրիգադի կողմից բուժօգնություն է ստացել:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 23-ին, ժամը 18.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում բախվել է «ԳԱԶ-2824» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին բախվել է ճամփեզրին կայանված երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների. «ԲՄՎ»-ի 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 23-ին, ժամը 04.00-ի սահմաններում, «Մգրանդ» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 72-րդ կմ-ին շրջվել է ձորը. 51-ամյա ԻԻՀ քաղաքացի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Մարտի 23-ին, ժամը 19.35-ի սահմաններում, Մայիսյան կամուրջ-Նոյեմբերան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 23-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Հաղթանակ-Բագրատաշեն ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել եթևեկելի գոտուց և բախվել քարե ցանկապատին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 04.30-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-2106», «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի վարորդը և «Օպել»-ի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 13.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Եղ. Թադևոսյան փողոցում վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 19.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թամանցիների փողոցում բախվել է էլեկտրասյանն ու ծառին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 25-ին, ժամը 00.15-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 22.45-ին, Երևանի Տիչինայի փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 71-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Ազատաշեն-Խաչփառ գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին. 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 12.00-ին, Արմավիր-Դալարիկ ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Ե» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդա»-ի 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Բալահովիտ-Աբովյան ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես Բենց»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: