1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

25.05.2018 14:03 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մայիսի 24-ին, ժամը 9.25-ին, Երևանի Ն.Ստեփանյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել 49-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 23-ին, ժամը 18.25-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 38/4 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ և հաջորդ օրը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 15.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Զ.Սարկավագի և Ֆանարջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մրգանուշ-Դվին ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21074»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհին՝ Բերքանուշ գյուղի հատվածում, իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ»-ին:
«ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Լանջառ գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել հանդիպակաց ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 12.15-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասում` կամրջի սկզբնամասում, իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Նիսան X Տրայլ» մակնիշի ավտոմեքենան Ճակատեն-Կապան ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբին. 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: