ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

25.05.2023 11:36 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 23-ին, ժամը 11.16-ին, Երևանի Գարեգին Նժդեհի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ»-ի 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 24-ին, ժամը 02.24-ին, Երևանի Երևանյան և Ի. Գասպարյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կիա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ բախվել է կայանված «Օպելի». «Կիայի» 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 24-ին, ժամը 09.30-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: