ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

25.07.2017 17:29 ՃՏ պատահարներ

Հուլիսի 23-ին, ժամը 19.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «շտապօգնության» «Ֆորդ» մակնիշի և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Շտապօգնության ավտոմեքենայի մեջ է եղել նաև նույն օրը մեկ այլ ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած 26-ամյա երիտասարդը, որը տեղափոխվելիս է եղել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 15.17-ին, Երևանի Վ.Համբարձումյան փողոցի թիվ 111/2 հասցեի դիմաց իրար են բախվել «Բիդ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինը հարվածից հետ է գնացել և վրաերթի է ենթարկել երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել նաև «Բիդ»-ի ուղևորը և «Միցուբիշի»-ի վարորդը, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 2.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իասակովի պողոտայի թիվ 3 էլեկտրասյան մոտ բախվել է մայթեզրին, այնուհետև բազալտե պատնեշին:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 23.20-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 27/1 հասցեի մոտ բախվել է գազատար խողովակի հենասյանը, այնուհետև նշված հասցեի պատին, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 23-ին, ժամը 20.00-ին, թիվ 20 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 38 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը, 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 10.40-ին, Երևանի Աճառյան փողոցի և Առինջ գյուղ տանող ճանապարհի խաչմերուկ չհասած «ԳԱԶ-53» մակնիշի բենզատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 57-րդ կմ-ին՝ Սուրենավան գյուղի հատվածում, բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի և «Օպել Աստրա»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վեդի-Ոսկետափ ճանապարհի 4-րդ կմ-ին՝ Վանաշեն գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 77-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառի Միքայելյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը «մարմնի տարբեր մասերի քերծվածքներ, ձախ ոտնաթաթի ջնջխված վերք, մաշկամկանային դեֆեկտով, ձախ սրունքի ստորին 3-րդի կոտրվածք՝ տեղաշարժով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մարտունու Կամոյի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 9.10-ի սահմաններում, «Մերսեդես ՍԼԿ 200» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև՝ ծառի:
«ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Մերսեդես C-230» մակնիշի ավտոմեքենան Նահապետավան-Արթիկ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել հարակից դաշտի քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 24-ին, ժամը 10.50-ի սահմաններում, «ՈւԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան Աղիտու-Սիսիան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները, «ՈւԱԶ-3303»-ի ուղևորը, «ՎԱԶ-21013»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: