Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Հուլիսի 24-ին, ժամը 22.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 50-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 22-ին, ժամը 14.15-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 24-ին, ժամը 19.00-ին, Երևանի Հ.Արղության փողոցում «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 24-ին, ժամը 20.20-ին, Երևանի Աթենքի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 8-ին, ժամը 11.20-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 64-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է հուլիսի 8-ին, ժամը 09.30-ին, Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 46-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 19-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Սևան-Գավառ-Լճաշենի ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ-X5» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցում «Մերսեդես Ջի-500» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին և կողաշրջվել. 23-ամյա վարորդը ու 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոմեքենան վթարից հետո հրդեհվել է, որը մարվել է:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 24-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Ֆորդ Տրանզիտ»-ի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 24-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապահին կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2109»-ը առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 25-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 17-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուս»-ի 23-ամյա ուղևորուհին և «Օպել»-ի 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 24-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Թորոս գյուղի դաշտում «ՄՏԶ-82» տրակտորը կողաշրջվել է. 30-ամյա տրակտորիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 24-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գ.Տաթևացու փողոցում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենային. «Ֆոլքսվագեն Վենտո»-ի 28-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հուլիսի 25-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 140-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին և կողաշրջվել. 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: