1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

25.08.2018 14:08 ՃՏ պատահարներ
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

 

Օգոստոսի 24-ին, ժամը 09.30-ին, Մաշտոցի պողոտայում «ԳԱԶել» մակնիշի մեքենայի անհայտ վարորդը վրաերթի է ենթարկել 47 ամյա տղանարդու: Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Օգոստոսի 24,-ին ժամը 7-ի սահմաններում, Ֆուչիկի փողոցում բախվել են «Նիսսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես» -ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Oգոստոսի 24-ին Էրեբունի փողոցում բախվել են «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես»-ի 54 ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Օգոստոսի 24-ին, ժ.21.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Սասունցի Դավթի և Բելինսկու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 68- ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտոն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Օգոստոսի 24-ին, ժամը 10-ի սահմաններում, Երևանյան խճուղում բախվել են «ԳԱԶել» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «ԲՄՎ»-ն առաջ ընթանալով` վրաերթի է 62-ամյա մի կնոջ և 16-ամյա երիտասարդի: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Օգոստոսի 24-ին, ժամը 18.45-ին, «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան Աճառյան փողոցի թիվ 22 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 30-ամյա մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Օգոստոսի 24-ին, ժամը 21-ի սահմաններում, «Լեքսուզ» մակնիշի մեքնան Ղազարավան գյուղի 1-ին փողոցում բախվել է 21-րդ հասցեի քարե պարսպին, ինչի հետևանքով 39-ամյա վարորդը և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշակական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Օգոստոսի 24-ին, ժամը 15.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 67-րդ կ/մ-ին շրջվել է դաշտի մեջ. 29-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Օգոստոսի 24-ին, ժամը 15-ին, «Ռենջ-Ռովեր» մակնիշի մեքենան Մրգավետ գյուղի Արտաշատյան խճուղու սկզբնամասում վրաերթի է ենթարկել 16-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Օգոստոսի 24-ին, ժ.21.40-ի սահմաններում, «Նիսան Մարչ» մակնիշի մեքենան Նորաբաց գյուղի Երևանյան փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի էլեկտրկան սյանը, ինչի հետևանքով 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն:
Նախապտրաստվում են նյութեր:

***

Օգոստոսի 24-ին, ժ.19.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Գլխուղեղի ցնցում` հարցականով, մարմնի տարբեր մասերի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 14-15 ամյա երկու անչափահաս:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժ.19.00-ի սահմաններում, նրանք բարձրացել են Ա.Ասատրյան փողոցի թիվ 9 հասցեի դիմաց կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայի թափքը, իսկ երբ մեքենան շարժվել է, ցատկել են ասֆալտին և ընկել՝ ստանալով նշված վնասվածքները:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Օգոստոսի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Առինջ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են «Նիսան Մարչ», «Մերսեդես», «Զիլ» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի 31- ամյա վարորդը դիմել է բժշկական կենտրոն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

***

Օգոստոսի 24-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «ՎԱԶ-2121», երկու «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նախապատրաստվում են նյութեր:

***

Օգոստոսի 24-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Սարիգյուղ գյուղի ճանապարհին բախվել են «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաններ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի չորս ուղևորները մարմնական վնասվածքով տեղափոխվել են բժշկական կենտրոն
Նյութերը ուղարկվվել են ՃՈ ՃՏՊ հետաքննության բաժանմունք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: