Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 24-ին, ժամը 3.00-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արմենակյան փողոցի թիվ 89 տան դիմաց բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 50-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 22.15-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 1 հասցեի մոտ իրեն վրաերթի է ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Օպել»-ի վարորդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.40-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 2/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 9.30-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 37 շենքի մոտ իրար են բախվել «Տոյոտա», «Օպել», «ԳԱԶ-2705» և երկու «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը և մյուս «Մերսեդես Բենց»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 23.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 10/1 հասցեի մոտ կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոտարհանիչին:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մյասնիկյան-Բաղրամյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Ինֆինիտի», «ՎԱԶ-2102», «Օպել» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 101 հասցեի դիմաց իրար են բախվել «ԳԱԶ-53» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի Զորավար Անդրանիկի պողոտայում գտնվող «Ծովինար» գազալցակայանի մոտ բախվել է ճամփաբաժան պատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի «Լիդեր» խանութի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 10-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.15-ին, վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան Կապանի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 12 շենքի մոտ կորցրել է կառավարումը, բախվել շենքի մոտ գտնվող խանութի մուտքի աստիճաններին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 23.40-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Իջևանի Անկախության փողոցում բախվել է «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի:
«Լադա Պրիորա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 22-ին, ժամը 21.15-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 21 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ, հետո միկրոավտոբուսը բախվել է կայանված երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների:
«ԳԱԶել»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրակի փողոցի և Շիրակի 4-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.30-ին, Երևանի Սարի-Թաղի 21-րդ փողոցում «Հիգեռ» մակնիշի ավտոբուսը բախվել է թիվ 38 տան պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 8.15-ին, Երևանի Սեբաստիայի և Կուրղինյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել», «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.00-ին, Երևանի Սևանի խճուղու թիվ 1 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ 21121» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 83 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը և ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 8.30-ի սահմաններում, «Աուդի Ա-4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 3 տան դիմաց վրաերթի է ենթարկել 79 և 67 տարեկան երկու տղամարդու, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.55-ին, «շտապօգնության» կայանից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի վնասվածք հարցականով, ճակատոսկրի կոտրվածք հարցականով, ճակատային շրջանի սալջարդ վերք ձախից, դեմքի բազմաթիվ քերծվածքներ, աջ և ձախ ակնակապիճների փափուկ հյուսվածքների սալջարդ, այտուց, կապտուկ հարցականով, ձախ ձեռնաթաթի և նախաբազկի քերծվածքներ» ախտորոշմամբ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի ապակու գործարանի դիմացի ավտոտեխսպասարկման կայանի մոտից շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 34-ամյա օտարերկրյա քաղաքացի:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված տղամարդը նույն օրը, ժամը 2.30-ի սահմաններում, առանց հաշվառման համարանիշների իր «GPR 50» մոդելի մոտոցիկլետով Արմավիր-Երևան ճանապարհը երթևեկել է երթևեկությանը հակառակ ուղղությամբ, 2-րդ կմ-ին, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի հատվածից, հարվածել պատին՝ ստանալով նշված մարմնական վնասվածքները:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 9.50-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Քարակերտ-Արգինա ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «Շեվրոլետ Էքսպրես» մակնիշի ավտոմեքենան Մեծամոր գյուղի Մեծամորի խճուղու թիվ 8 տան դիմաց, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 24-ին, ժամը 2.20-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհից դեպի Նորակերտ գյուղ տանող ճանապարհի 0.3 կմ հատվածում բախվել է ճանապարհի ճամփեզրի արգելապատնեշին, որից հետո այրվել է:
Պատահարի հետևանքով 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 4-րդ փողոցի թիվ 1 տան հարևանությամբ կողաշրջվել է:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 5.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենան Գյումրիի Վարդ-Բաղ 1-ին միկրոշրջանի 2-րդ թաղամասի թիվ 4 շենքի դիմաց բախվել է ճամփեզրի էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 23-ին, ժամը 7.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 109-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Արփա գետը. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: