1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

25.10.2019 16:54 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2402» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում բախվել է մետաղյա ցանկապատի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 01.15-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Կիա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Բազում գյուղի մի տան բակ. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիներi փողոցում կորցնելով կառավարումը` բախվել է ճամփեզրին կայանված «ԲՄՎ» և «Դայվո» մակնիշի ավտոմեքենաներին:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի 13-րդ շենքի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Շիրակի մարզի Ամասիա գյուղի 2-րդ փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-31105» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Անկախության փողոցում կողաշրջվել է. 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Իջևանի Երևանյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Հոնդա CRV» մակնիշի ավտոմեքենաներ:
Ժամը 20.45-ին «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 10.25-ի սահմաններում, Տավուշի մարզի Զորական բնակավայրի վերջնամասում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: