1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

25.10.2018 10:53 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին, «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ամիրյան և Կողբացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.30-ին, Երևանի Գր.Լուսավորչի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Հոնդա», «Տոյոտա» և երեք «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. երկու «Օպել»-ի և «Տոյոտա»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 01.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Դեու» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Դեու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11.40-ի սահմաններում, «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Կարբի գյուղից «Դեմեր» կոչվող այգիներ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գահավիժել ձորը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 83-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21011», «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21011»-ի 54-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Նուբարաշեն-Մասիս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Բորա» և «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենաներ. Նիսան Տեանա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Դարբնիկ և Դաշտավան գյուղերի խաչմերուկում, իրար են բախվել «Օպել Աստրա» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2102»-ի 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան-Շենիկ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Գեղի-Արզնի ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 52-ամյա քաղաքացուհի։
Պարզվել է, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցում վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես Բենց Ե 320» մակնիշի ավտոմեքենային. «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: