Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 24-ին, ժամը 6.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ժամը 8.15-ին վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 13.10-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 45/20 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 14.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 47 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 1.00-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ 2121» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲԻԴ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան Մասիս գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ժամը 22.30-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, ողնաշարի կրծքագոտկային շրջանի փակ վնասվածք, ողերի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 37-ամյա տղամարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն ավտովթարի ժամանակ:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 10.25-ին, Վանաձորի Մյասնիկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-11183-110-20» և «ՎԱԶ- 21102-119» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ- 21102-119»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 15.15-ին, Վանաձորի Բաղրամյան պողոտայի և Տավրոսի 22 փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 22.00-ին, Վանաձորի Բաղրամյան պողոտայի թիվ 112 հասցեի մոտ իրար են բախվել «Պորշ Կայեն» և «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս:
«Օպել»-ի ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 8.00-ի սահմաններում, Ողջաբերդ գյուղի սկզբնամասում բախվել են «Ֆոլքսվագեն» և «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հոնդայի»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում իրար են բախվել են «ՎԱԶ-2107» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ճանապարհի 4-րդ կմ-ի հատվածում բախվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի:
«Նիվա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: