ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

25.11.2019 12:42 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և «Տիանդա» մոտոցիկլետը. 29-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 08.55-ին, Երևանի Արտաշատի խճուղու և Նորագավիթի 1-ին փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 15.15-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Կիևյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել երկու «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոբուսներ. ավտոբուսներից մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 06.00-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա», «ԲՄՎ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմեբերի 23-ին, ժամը 00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին իրար են բախվել «Նիսան», «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 18.15-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2106»-ի 50-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին. 27-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Սևան 30 հասցեում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքանայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 114-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 17-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Իջևանի Արցախյան փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Միցուբիշի Օտլանդեռ» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի Օտլանդեռ»-ի 63-ամյա վարորդը և 55-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, Երևանի Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 10.55-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 19.25-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թունելի վերջնամասում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-32213»-ի 22-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 22.15-ին, Երևանի Թամանցիների փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 49-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 22-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արցախի պողոտայի և Ռոստովյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 15.00-ին, Երևանի Աթոյան փողոցում իրար են բախվել «Սուբարու» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21703»-ի 80-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 76-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 47-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 21-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 18.00 -ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 47-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել»-ի 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 03.30-ին, Երևանի Բելինսկու փողոցում «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 01.10-ին, Երևանի Բագրևանդի և Բագրևանդի 49-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 23.00-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արագած գյուղում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Գավառ քաղաքի Շահումյան և Ազատության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2110» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գավառ M10 ճանապարհի 2-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սևան քաղաքի Ս. Սևանեցու և Գրիբոյեդովի փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա քաղաքացու, որին շտապօգնության բրիգադը տեղում ցուցաբերել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 25-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սոլակ գյուղում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Նոր Հաճըն քաղաքի Տոռոզյան փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել կանաչապատ գոտում. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ախուրյանի խճուղում «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Նոյեմբերի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ-2 ճանապարհի 255-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջեռո Իօ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին. 58-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: