1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

26.02.2019 09:48 ՃՏ պատահարներ

Փետրվարի 25-ին, ժամը 10.20-ին, Երևանի Սասնա Ծռեր փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և երկու «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներից մեկը շրջվել է. 21-ամյա վարորդն ու 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 25-ին, ժամը 15.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 57-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ Երևանի Շիրազի փողոցի շենքերից մեկի մոտ ընկել է:
Պարզվել է, որ քաղաքացին վնասվածքները ստացել է փետրվարի 25-ին, ժամը 13.00-ին, Շիրազի փողոցում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 25-ին, ժամը 19.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաի վարորդը Երևանի Սարալանջի փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 25-ին, ժամը 17.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 25-ին, ժամը 10.40-ի սահմաններում, «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Էջմիածին ճանապարհի 16-րդ կմ-ին կողաշրջվել է. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այգեշատ-Դաշտ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների և իր մեքենայով նրանց տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 26-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապահի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի և «ԿրԱԶ-250» բեռնատար ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 26-ին, ժամը 01.35-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապահի 16-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Փետրվարի 25-ին, ժամը 20.40-ին, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը. վարորդը և 31-ամյա ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանւց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: