1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

26.02.2022 11:32 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 25-ին, ժամը 19.30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արմենակյան և Գ. Հովսեփյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 25-ին, ժամը 02.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 35-ամյա երիտասարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է իր վարած մեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 24-ին, ժամը 15.36-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության դիմած 54-ամյա տղամարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 22-ին Երևան քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 01.55-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 25-ին, ժամը 10.10-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի Տերվիշյան և Երիտասարդության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա 6» մակնիշի և «Ջիմբեյ» շտապօգնության մեքենաները. «Ջիմբեյի» ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 25-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Գյումրիի Վարդանանց հրապարակում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Շիրակի մարզի Մայիսյան գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ-21015» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21015»-ի 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: