1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

26.03.2019 10:51 ՃՏ պատահարներ

Մարտի 25-ին, ժամը 09.30-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Ինֆինիտի», «Օպել», «Նիսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի 46-ամյա վարորդը և երկու ուղևորները, «Տոյոտա»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 25-ին, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհին (Չայնի ոլորաններ) ինքնավթարի է ենթարկվել. 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 25-ին, ժամը 08.35-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 46-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 25-ին, ժամը 13.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան և 3-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 25-ին, ժամը 15.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 28-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է մարտի 24-ին, ժամը 19.00-ին, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մոտակայքում՝ ավտոմեքենայի շրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 25-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցում վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 25-ին, ժամը 15.40-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 25-ին, ժամը 11.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան քաղաքի Շինարարների և Նաիրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 25-ին, ժամը 19.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 25-ամյա քաղաքացի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը Ալավերդի քաղաքում քայլելիս ինքնազգացողությունը վատանալու պատճառով ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.20-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել վերոհիշյալ քաղաքացուն, ինչից հետո առաջարկել է տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս հրաժարվել է։ Սակայն որոշ ժամանակ անց մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության:
Կատարվում է քննություն։

***

Մարտի 25-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Տոյոտա Վից» մակնիշի ավտոմեքենան Կապան-Քաջարան ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին. վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: