Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 25-ին, ժամը 11.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցի թիվ 72/10 հասցեի մոտ բախվել է կայանված «ԶԻԼ 133 ԳՅԱ» մակնիշի ավտոմեքենային:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիտոգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 20.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունի փողոցի թիվ 29 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 21.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 17 հասցեի մոտ իրար են բախվել անհայտ ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկու տղամարդ բուժօգնություն են ստացել շտապօգնության աշխատակիցների կողմից:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 19.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 5 շենքի մոտ իրար են բախվել «Հոնդա», «Մերսեդես», «Մազդա» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 23.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել է մետաղյա պատնեշի:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձորի Աբովյան փողոցի թիվ 20 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 25-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի-Եղվարդ 6-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի թմբին:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: