ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

26.05.2021 11:19 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

ԼՐԱՑՎԱԾ 26.05.2021

Մայիսի 25-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքում «ՈւԱԶ-3909» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մայիսի 26-ին, ժամը 06.30-ին, վրաերթի ենթարկված 81-ամյա Գալինա Դավիդյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։

 

Մայիսի 25-ին, ժամը 00.40-ին, Երևանի Աբովյան փողոցում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 42-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 03.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 23-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքները ստացել է ժամը 02.30-ին Երևանի Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 15.45-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անհայտ հետիոտնի, որը հեռացել է դեպքի վայրից:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված հետիոտնին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 2-ամյա տղա, որը Երևանի Շիրակի փողոցի ձիարշավարանի մոտ վրաերթի է ենթարկվել:
Ժամը 20.30-ին ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Շիրակի փողոցից բերման են ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը տվել է խոստովանական բացատրություն, որ ինքն է տղային վրաերթի ենթարկել իր «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 11.30-ին, Երևանի Թաիրովի փողոցում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 00.15-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 24-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 26-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 36-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 26-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհից Եղնիկ գյուղ տանող ճանապարհի 5-րդ կմ-ին «Գրանդ Չիրոկի» ջիպը բախվել է ճամփեզրի քարերին. 26-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Թաիրով գյուղում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Սայադյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքում «ՈւԱԶ-3909» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Մայիսի 25-ին, ժամը 02.10-ի սահմաններում, Լոռու մարզի Քարինջ գյուղում «Նիսան Իքս Տերա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, շուրջ 60 մետր սահել զառիթափով, բախվել ծառին և հայտնվել Ռուբեն Սևակի փողոցում. 77-ամյա ուղևորուհին տեղում ստացել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: