1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

26.07.2019 12:45 ՃՏ պատահարներ

Հուլիսի 25-ին, ժամը 01.00-ին, անհայտ վարորդը, վարելով «ՎԱԶ-21103-110» մակնիշի ավտոմեքենան, բախվել է Երևանի Գ. Չաուշի փողոցում գտնվող բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել, ապա բախվել է պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 10.15-ին, Երևանի Հայկ Հովսեփյան փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 07.50-ին, Երևանի Կուստոյի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 14.25-ին, Երևանի Ավանեսովի փողոցի նրբանցքում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 20.45-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Նիսան», «Օպել», «Ֆոլքսվագեն» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագեն»-ի 30-ամյա և «Շկոդա»-ի 29-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Աթարբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երեք «Մերսեդես» և «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Կորոլա»-ի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 94-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա-Կոռոլա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա-Կոռոլա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մետաղյա արգելապատնեշին և կողաշրջվել անտառապատ ձորակի մեջ. «Տոյոտա-Կոռոլա» 40-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վանաձորի Նարեկացու փողոցում «Օպել Զաֆիռա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 80-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Ագարակ-Լոռի Բերդ ճանապարհի 4-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «Նիսան»-ի 40-ամյա վարորդին շտապօգնության խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈւՐԱԼ» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ- 2106»-ի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: