1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

26.10.2017 14:41 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցի թիվ 2 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես Բենց», «Դաչիա» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 4.00-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սևանի փողոցի թիվ 84 հասցեի դիմաց բախվել է բետոնե պատնեշի, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 9.10-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 15.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 9.15-ին, «Ատլաս Օտոկառ» մակնիշի աղբատար ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 106/1 հասցեի դիմաց բախվել է «ՎԱԶ-2114» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաների:
«Ատլաս Օտոկառ»-ի և «ՎԱԶ-2114»-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 12.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 24 հասցեի դիմաց «Հյունդայի» մակնիշի ավտոբուսը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 58-ամյա ուղևորուհին սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.40-ին, Երևանի Ազատամարտիկների փողոցի թիվ 194 դպրոցի դիմաց իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևոր և «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.50-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցի թիվ 4 հասցեի մոտ 31-ամյա քաղաքացուհին ցանկացել է նստել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, սակայն մեքենան տեղից շարժվել է, քաղաքացուհին վայր ընկել, ապա բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 15.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 153/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.45-ին, Երևանի Լվովյան փողոցի թիվ 9 հասցեի մոտ իրար են բախվել «ԳԱԶ-3102» և «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21104»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնավածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 20-րդ կ/մ-ին իրար են բախվել «ԲՄՎ-320» և «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21703»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 8.00-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 76-րդ կմ-ին բախվել է էլեկտրասյանը և շրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 73-րդ կմ-ին կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզի Ակունք գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 2 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 156.5 կմ-ին շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Ամասիա-Բերդաշեն ճանապարհի 6-րդ կմ-ին շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 2.40-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան Դիլիջանի Մյասնիկյան փողոցում բախվել է ճամփեզրի պատին. վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: