1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

26.10.2018 10:08 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 25-ին, ժամը 02.40-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արգիշտի փողոցում բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 03.40-ին, Երևանի Գևորգ Չավուշի փողոցում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.20-ին, Երևանի Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲԻԴ»-ի 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.00-ին, Երևանի Դավիթ-Բեկի փողոցում իրար են բախվել «Օպել», «Լեքսուս» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի վարորդը և «Լեքսուս»-ի 65-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 20.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել «Տոյոտա», «Ֆորդ» և երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել երեք քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում՝ «Գազի գրասենյակի» մոտ, իրար են բախվել «ԲՄՎ X5» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Եղեգնաձոր-Վերնաշեն ճանապարհին՝ Գլաձորի համայնքապետարանի մոտ, «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՈՒԱԶ -31512» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 37-րդ կմ-ին կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 12.10-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել հողաթմբին և շրջվել. 50-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: