ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

26.10.2023 11:55 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.45-ին, Երևանի Նոր Արեշի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 14.00-ին, Երևանի Արծրունու և Փափազյան փողոցների խաչմերուկում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմանական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 21.25, Երևանի Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «Հունդաի» ավտոբուսը, «Տոյոտան» և կայանված «Մերսեդեսը»: «Տոյոտայի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 08.40-ին, Երևանի Վ. Վաղարշյան և Ավ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 11.40-ին, Երևանի Ռ. Մելիքյան և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 18.45-ին, Երևանի Միքայելյան փողոցում «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 24-ին, ժամը 08.30-ին, Երևանի Աճառյան և Մեսրոպ Մաշտոցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Հունդաի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Արարատի մարզի Այգավան գյուղում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ՎԱԶ-2106»-ը բախվել է կայանված «Լեքսուսին»: «Օպելի» 38-ամյա և «ՎԱԶ-2106»-ի 28-ամյա վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 106-րդ կմ-ին «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին. 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Շինուհայր-Կապան ճանապարհի 54-րդ կմ-ին «Մերսեդես-940» բեռնատարը կողաշրջվել է. 53-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: