1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

27.02.2019 11:00 ՃՏ պատահարներ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Փետրվարի 26-ին, ժամը 05.20-ին, Երևանի Շինարարների փողոցի 26 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 16.40-ին, Երևանի Այվազովսկու փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Օպել» և «Սիատ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սիատ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 09.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 19.00-ին, Երևանի Աճառյան փողոցում իրար են բախվել «Հունդայի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է դիմել 40-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է իր տան բակում ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու 43/5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հիշյալ քաղաքացուհուն:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 22.00-ին, Չարենցավան-Ալափարս ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 11.50-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 114-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: