ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

27.03.2018 11:13 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 26-ին, ժամը 9.00-ին, Երևանի Սարալանջի փողոցում թիվ 65 երթուղու ավտոբուսի վարորդի արգելակելու հետևանքով 58-ամյա ուղևորուհին ավտոբուսի սրահում ընկել է և մարմնական վնասվածքներով դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 26-ին, ժամը 20.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 40-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 26-ին, ժամը 17.30-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 75 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին ընթացքի ժամանակ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայից 45-ամյա կին է վայր ընկել. նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 26-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Օձուն-Ալավերդի ճանապարհահատվածի 5-րդ կմ-ին բախվել է պատի. ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մարտի 26-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «ՈւԱԶ-31512» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Գանինի փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: