Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մարտի 25-ին, ժամը 12.00-ին, Երևանի Ավետ Ավետիսյան փողոցում իրար են բախվել երկու «Հունդաի» և «Ակուրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիներից» մեկի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր ճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և վթարի ենթարկվել. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 25-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Ծաղկունյաց հրապարակում կվադրոցիկլը բախվել է ճամփեզրի հենասյանը. 10-ամյա կվադրոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 25-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Լուսակերտ-Նոր Գեղի ճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 29-ամյա վարորդը և երեք ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 25-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Կապան համայնքի Հունան Ավետիսյան փողոցում «Շեվրոլե Մալիբու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 25-ին, ժամը 20.05-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 26-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Արարատի մարզի Շահումյան գյուղում «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2105»-ի 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 26-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր կյանք գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 33-ամյա վարորդը և ուղևորը, «ՎԱԶ-2107»-ի 42-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 26-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: