Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունիսի 26-ին, ժամը 23.50-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայի տարանցիկ թունելի սկզբնամասում իրար են բախվել «Մերսեդես» եւ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաի»-ի վարորդը եւ ուղեւորը, «Մերսեդես»-ի վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 26-ին, ժամը 18.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արզումանյան-Շինարարների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 26-ին, ժամը 9.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 44-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 26-ին, ժամը 15.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Շիրակի փողոցում գտնվող խանութի պատին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 26-ին, ժամը.16.00-ին, Երեւանի Սասունցի Դավիթ եւ Բելինսկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաները, մեքենաներից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 26-ին, ժամը 11.30-ին, Երեւանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել երկու «Օպել» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 26-ին, ժամը 21.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Կիեւյան եւ Օրբելու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 25-ին, ժամը 23.30-ին, 35-ամյա տղամարդը «Ավիա» Էլեկտրոմոպեդը վարելիս Երեւանի Օգանովի փողոցում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով դիմել է բուժօգնության:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 21-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 61-ամյա տղամարդ, որը հայտնել էր, որ նշված վնասվածքը ստացել է Արագածոտնի մարզի Շողակն գյուղի դաշտում ընկնելու հետեւանքով:
Պարզվել է, որ տղամարդը վնասվածքները ստացել է հունիսի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքից Երնջատափ գյուղ տանող ճանապարհին՝ իր «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելի գոտուց դուրս գալու եւ ճամփեզրի քարերին բախվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան Կապանի Սպանդարյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը. վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 184-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել. վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 26-ին, ժամը 14.35-ի սահմաններում, «ՈՒԱԶ-452» մակնիշի ավտոմեքենան Իջեւանի Մայիսյան կամուրջ-Նոյեմբերյան ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՖՈՐԴ» մակնիշի ավտոմեքենան քարշարկել է անսարք «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա եւ «Օպել»-ի անշարժ վիճակը ապահովելու նպատակով անվադողի տակ տեղադրել է փայտի կտոր, բայց մեքենան ինքնաբերաբար առաջ է շարժվել՝ վրաերթի ենթարկելով «Օպել Վեկտրա»-ի վարորդին ու 15-ամյա տղայի. նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Հունիսի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Հաղարծին գյուղում իրար են բախվել «ԳԱԶ-53» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: