ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ ավտոճանապարհներին

27.07.2017 17:06 ՃՏ պատահարներ

Հուլիսի 26-ին, ժամը 00.30-ին, Երևանի Այվազովսկու փողոցում քառանիվ մոտոցիկլետի վարորդը ընթացքի ժամանակ ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 18.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 60/27 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-21093» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 9.10-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիչինայի փողոցի թիվ 42 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 15.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի մոտ բախվել է «Նիսսան» և մայթեզրին կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներին:
«Նիսսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 21.35-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աշտարակի Տիգրան Մեծի փողոցում՝ «Աշտարակ» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 3.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզում՝ Հայանիստ-Դարբնիկ գյուղամիջյան ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 27-ին, ժամը 1.00-ի սահմաններում, «Մերսեդես SLK 320» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում, կորցնելով կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 35-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 6.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 13-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես C 180», «Օպել Աստրա» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես C 180»-ի վարորդը, ուղևորը, «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը և 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 27-ին, ժամը 1.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին՝ դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի բետոնե ագելապատնեշին:
Վարորդը ստացել է մարմնական վնասվածք և տեղում շտապօգնության խմբի կողմից ստացել բուժօգնություն:
հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 250-րդ կմ-ին, փորձելով շրջանցել ճանապարհի աջ եզրին կայանված «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց ու գլորվել ձորը:
«ՎԱԶ-21061»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: