1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

27.07.2021 15:30 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 26-ին, ժամը 02.00-ին, Երևանի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես», «Տոյոտա» և կայանված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Մերսեդեսներից» մեկի 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 12.00-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպելի» 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 09.30-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաիի» 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 26-ին, ժամը 17.45-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 27-ին, ժամը 24.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Սարդարապատ-Նոր Արմավիր խաչմերուկում բախվել է ծաղկանոցի բազալտե սալիկներին. 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի վարչական տարածքի հանգստյան գոտում կվադրոցիկլը բախվել է վագոն-տնակի պատին. 27-ամյա կվադրոցիկլավարը և 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

*** 

Հուլիսի 26-ին, ժամը 21.35-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի 2-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ձորակում. 38-ամյա վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

*** 

Հուլիսի 26-ին. ժամը 03.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի սարատեղիում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 26-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայում «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: