ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

27.07.2023 12:09 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հուլիսի 26-ին, ժամը 10.05-ին, Երևանի Երվանդ Քոչարի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 25-ին, ժամը 10.55-ին, Երևանի Ներքին Չարբախի 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 65-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 25-ին, ժամը 12.00-ին, Երևանի Գյուլբենկյան և Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում «Ակուռա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 11.00-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում «Մերսեդես-Մայբախ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 25-ին, ժամը 12.30-ին, Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենաի վարորդը վրաերթի է ենթարկել 21-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 25-ին, ժամը 22.15-ին, Առինջ գյուղի կամարի մոտ իրար են բախվել անհայտ և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսան» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Ապարան-Քուչակ ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին. 31-ամյա վարորդը և 32-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին՝ Ծիլքար գյուղի գազալցակայանի մոտ, իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-53»-ի 43-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 17 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի մեքենան և «ՍԿԱՆԻԱ» բեռնատարը. «Տոյոտայի» 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 02.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 3-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել լճակի մեջ. 20-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ», «Լեքսուս» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 20-րդ կմ-ին «Սուզուկի» մոտոցիկլետը կողաշրջվելով՝ բախվել է ճանապարհի հենապատին. 39-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 26-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում մոպեդը կողաշրջվել է. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: