ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

27.09.2019 11:31 ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.00-ին, Երևանի Սարալանջի փողոցում «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի պատնեշին. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.30-ին, Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 4-րդ շենքի բակում վրաերթի է ենթարկել 4-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 07.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 21-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 07.05-ին, Երևանի Գ.Նժդեհի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով։ Քաղաքացին եղել է անհայտ ավտոմեքենայի ուղևորը։
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 08.30-ին, Երևանի Եղ. Թադևոսյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.30-ին, Երևանի Էրեբունի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդա»-ի 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 07.40-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 21.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Սաֆարյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121» -ի 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 04.45-ի սահմաններում, Թալին-Կարմրաշեն ճանապարհին «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնյա սյուներին, ապա հայտնվել դաշտում. 57-ամյա վարորդը և 54-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 13.15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-2121»-ի ուղևորուհին
մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Արարատի մարզի Գեղանիստ գյուղում «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 23-ամյա քաղաքացի և հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Երևանի կենդանաբանական այգու մուտքի մոտ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի կողմից վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 12-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնություն են ցույց տվել 20-ամյա քաղաքացու, որը հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է Վանաձորի «ՄՏՍ» թաղամասում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 4-րդ կմ-ին «BMW-X5» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ-130» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-24»-ի 55-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Հրազդան-Բջնի ճանապարհին իրար են բախվել «Միցուբիսի» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ.
«ՎԱԶ-2105»-ի 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: