1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

27.10.2018 11:18 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 25-ին, ժամը 22.40-ին, Երևանի Վարդանանց և Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲԻԴ»-ի վարորդը և 59-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 09.00-ին, Երևանի Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 33-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 15.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի և Մաշտոցի պողոտանների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17.40-ին, Երևանի Դավիթաշենի 1-ին և 8-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռովեռ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 20.00-ին, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի և Օգանովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 40.3-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ներից մեկի 90-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես Ց-180» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Օպել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուում իրար են բախվել «Հիգեր» ավտոբուսը, «Մերսեդես» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-3110»-ի 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Մերսեդես C-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ-3303» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈւԱԶ-3303»-ի և 71-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին , ժամը 03.40-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Վերին Պտղնի ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել հողաթմբին. վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Տոյոտա Ռաֆ 4» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 24-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 07.40-ի սահմաններում, «Նիսան Նոթ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 243-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: