ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

27.11.2021 12:03 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 26-ին, ժամը 11.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 18.20-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցում վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 15.10-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Մերսեդես», «Օպել» և «Լեքսուս» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» ուղևորը, «Օպելի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 18.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Նոյեմբերի 26-ին, ժամը 10.10-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 27-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 18.34-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Ֆորդ», «ԳԱԶ-3110» և «Հունդայի» մակնիշի մեքենաներ. «Հունդայի» մեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Նոյեմբերի 26-ին, ժամը 12.00-ին, Երևանի Մայրաքաղաքային փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-217030» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-217030»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Նոյեմբերի 25-ին, ժամը 22.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրևանդի փողոցում վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 19.25-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Նելսոն Ստեփանյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Նոյեմբերի 26-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Նոյեմբերի 26-ին, ժամը 08.30-ին, «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 38-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 27.6-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին. 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 08.40-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 26-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 14-րդ կմ-ին իրար են բախվել «Ռաբոն Նեքսիա» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտը» գլորվել է ձորը: «Ֆորդ Տրանզիտի» 48-ամյա վարորդը և 70-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Նոյեմբերի 26-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 71-րդ կմ-ին անվադողը պայթելու հետևանքով «SHACMAN» բեռնատարը կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Նոյեմբերի 26-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 374-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Մերսեդես» բեռնատարին. «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: