1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

27.10.2014 12:52 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 22.20-ին, Երևանի Արմենակյան փողոցի թիվ 119/2 հասցեի դիմաց «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի:
«Դեյվու Նեքսիա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել նաև «ՎԱԶ-21099»-ի վարորդը:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 41/1 տան դիմաց բախվել է «Ուրալ» մակնիշի մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 26-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է ավտովթարի հետևանքով, անհայտ մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում ընթանալիս:

***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 03.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բ. Մուրադյան փողոցի էլեկտրասյան դիմաց իրար են բախվել «Բոգդան» մակնիշի ավտոբուս և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մելքումովի փողոցում՝ Դավիթաշենի գերեզմանատան մոտ, իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ Տրանզիտ»-ը կողաշրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 16.30-ին, Երևանի Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի թիվ 27 տան մոտ «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 19.10-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել նույն ուղղությամբ երթևեկող «Կիա» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ, իսկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան ստեղծված վթարային իրավիճակից խուսափելու համար դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
«Կիա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ավտոմեքենայում վթարից հետո հրդեհ է բռնկվել և մարվել հրշեջ փրկարարական ջոկատի կողմից:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Մարմարաշեն գյուղի 15-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆորդ-Մոնդեո» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 15.15-ի սահմաններում, Հրազդան քաղաքի ուղղությամբ ընթանալիս` Հայ Ֆիդայինների փողոցում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է համընթաց ընթացող «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի ավտոմքենայի:
«Ֆոլքսվագեն Պասատ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 11.45-ի սահմաններում, «Հոնդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան Աբովյանի Հատիսի փողոցում բախվել է անվադողը փոխելու նպատակով ճամփեզրին կայանված «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի է ենթարկել նույն ավտոմեքենայի վարորդին և ուղևորին, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 11.00-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի և Մազմանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել Օմեգա» և «Մոսկվիչ-21251» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մոսկվիչ-21251»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 11-րդ կմ-ին «Տոյոտա Լենդ Քրաուզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՈՒԱԶ 452» մակնիշի ավտոմեքենայի:
«ՈՒԱԶ 452»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 45 տան մոտ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 125-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել-Վեկտրա»-ի վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: